Մոսկվայի «Սպարտակը» ձմեռային հավաքներից մեկը կանցկացնի Հայաստանում: Այս մասին հայտնում է Soccer.ru-ն՝ հղում կատարելով Sport Inside-ին: Ակումբի ղեկավարները արդեն եղել են Երևանում և ծանոթացել ենթակառուցվածքների հետ:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակում» են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը: