«168 ժամը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ գործարար Խաչատուր Սուքիասյանն աջակցում է և հնարավոր է՝ անդամակցի Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված «Քաղաքացիական պայմանագիր» միավորմանը, իսկ ընտրությունների ժամանակ նաև կարող է գլխավորել ստեղծվելիք կուսակցության ընտրական ցուցակը։
Քաղաքացիական պայմանագրի Կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում, սակայն, հերքեց այդ լուրը՝ նշելով, որ Խ.Սուքիասյանն առնչություն չունի իրենց հետ, և նախկինում Քաղաքացիական պայմանագրի անդամների ու Սուքիասյանի միջև քննարկումներ չեն եղել. «Նա ոչ անդամ է, ոչ էլ ՝ աջակից»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Խաչատուր Սուքիասյանն առնչություն չունի՞ «Քաղաքացիական պայմանագրի» հետ
