Վերջին հարյուր տարում արդեն երկրորդ անգամ Ֆրանսիայում փորձում են կանոնակարգել մարմնավաճառների կյանքն ու աշխատանքը: 67 տարի առաջ՝ 1946 թվականին, Ազգային ժողովը ընդունեց մի օրենք, որոնցով արգելվեց բոլոր հասարակաց տների գործունեությունը ֆրանսիայի ողջ տարածքով մեկ, ինչպես նաև սահմանեց ոչնչացնել բոլոր գործող մարմնավաճառների ռեեստրը:

Մինչդեռ մինչև 1946 թվականը հասարակաց տները ֆրանսիայի անբաժանելի մասն էին կազմում ու ինչ որ տեղ կարելի է ասել, որ նրանք հասել էին այն բարձրունքին, որին կարող էին հասնել հնագույն մասնագիտության այս օրրանները: Ձեզ եմ ներկայացնում անցած դարասկզբին արված փարիզյյան հասարակաց տներից ամենահայտնիի՝ Շաբանեի հետաքրքրագույն ֆոտոշարք, որը հնարվորություն կտա ձեզ պատկերացում կազմել նախապատերազմական Ֆրանսիայի մշակույթի պոկված այս էջին:

«Հազար ու մի գիշեր» սենյակը

«Սպիտակ ծաղիկ» սենյակը՝ իր լեգենդար «Պայվա» մահճակալով, որը պատրաստված էր կարմիր փայտից ու պատկերում էր չորս կարապի և մեկ ջրահարսի: Մահճակալն իր անունը ստացել էր 19-չդ դարի վերջի ամենահայտնի կուրտիզանուհի Պայվայի պատվին:

Եղել են դեպքեր, երբ Ֆրանսիական իշխանությունները արտասահմանյան հյուրերին տարել են հասարակաց տներ, իսկ նման պիկանտ այցելությունները օրակարգում թաքցնելու նպատակով նշել են որպես «Այցելություն Սենատի նախագահին»:

Երկրորդ աշխարհամարտից հետո բազմաթիվ մարմնավաճառների, որոնք սպասարկում էին Գերմանիայի օկուպացիոն զորքերին և համագործակցում էին նացիստների հետ մեղադրեցին դավաճանության մեջ և նմաններին հեշտությամբ կարելի էր ճանաչել. նրանց գլուխներսափրված էին, իսկ ճակատներին նացիստական սվաստիկա էր նկարված, իսկ երբեմն էլ՝ դաջած:

«Իսպանական սենյակ», որը ներառում էր հիանալ ձևավորված պատեր և հայելիներ:

Հասարակաց տների մշտական հաճախորդ էր նաև Գի դը Մոպասսանը, ով այնքան էր տարվվել այս հասարակաց տան մավրիտանական սրահով, որ պատվիրել էր դրա ճիշտ կրկնօրինակը իր առանձնատանը:

 

Աղբյուր՝ ordinaricus