Ամփոփելով ձմեռային հանգստի մեկնած Ռուսաստանի առաջնության միջանկյալ արդյունքները` Спорт Экспресс-ը ներկայացրել է պրեմիեր-լիգայի հավաքականը, որը կազմվել է յուրքանչյուր խաղից հետո դրված գնահատականների համաձայն:
Խորհրդանշական հավաքականում տեղ է գտել նաև Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Հայաստանի հավաքականի հարձակվողը դարձել է աշնանային հատվածի «ամենաթեժ» ֆուտբոլիստը: Ազգային հավաքականի կազմում երկու գոլին նա ավելացրեց նաև տասը ակումբի կազմում: Եվ դա վաղուց անհնագստացնող ծնկի վնասվածքի պայմաններում, որի պատճառով վերջերս վիրահատության է ենթարկվել: Երբ հայտնի դարձավ, որ վիրահատությունից հնարավոր չէ խուսափել, Յուրան ցավազրկողների տակ «Զենիթի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Ավելին նա ոչ միայն կարողանում էր հաջողությամբ ավարտել խաղընկերների կողմից կազմակերպած գրոհները, այլ նաև հիանալի թիմային խաղ էր ցույց տալիս` առաջինը մտնելով գնդակի համար պայքարի մեջ և հիանալի կերպով գործելով սեփական դարպասների մոտ նշանակված տուգանայինների ժամանակ»,- նշել է պարբերականը:
Պետք է նշել, որ Յուրա Մովսիսյանը խորհրդանշական հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստներից ամենաբարձր գնահատականն է ստացել: