Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու համար ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները ստորագրահավաք են սկսել։
Նշենք, որ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն։ Այս պահին 32 պատգամավոր է ստորագրել։ Ստորագրահավաքը դեռ ընթացքի մեջ է։
4 խմբակցությունները նաև միջնորդելու են, որպեսզի ՍԴ-ն կասեցնի ողջ օրենքի գործադրումը՝ մինչ քննարկումների անցկացումը։