Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կմրցի Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ:

Դորտմունդյան ակումբի Twitter-ի էջը ներկայացրել է հավանական մեկնարկային կազմը, որտեղ տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Մարսել» - «Բորուսիա» խաղը կկայանա դեկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։