ԲՀԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Նպատակ ունենալով հերթական անգամ կանխել ապատեղեկատվությունը՝ տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության հերթական նիստը, որը վարել է ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանը:

Նիստի ժամանակ ի թիվս մի շարք այլ հարցերի քննարկվել է ՀՀ 2014 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը հայտնելու ձևը: Հնչել է առաջարկ դիրքորոշումը հայտնել բոյկոտի միջոցով, ինչպես նաև դեմ քվեարկելով նախագծին:

Քննարկման արդյունքում խմբակցությունը որոշել է իր դիրքորոշումը հայտնել դեմ քվեարկելու ձևով:

Հարգանքով

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,

ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան»