«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած հունիսմեկյան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 16-ին։

Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակում են պայքարել: «Մենք դատարանում ենք, պայքարում ենք: Նախաքննական մարմինը հերթական նիստում նորից նյութերը չներկայացրեց, ընդամենը 270 լրացուցիչ նյութ բերեց, դրան գումարած նաեւ մինչ այդ բերվածը, եւ էլի նույն պատմությունը սկսվեց: Մենք իրենցից պահանջում ենք բերել այդ նյութերը, իրենք անընդհատ հղում են կատարում նախաքննական գաղտնիքի վրա, այս պայքարը շարունակվելու է մյուս դատական նիստին»,- ասաց Ալումյանը։

Նրա խոսքով՝ դատավորին եւս անակնկալի է բերել նախաքննական մարմնի պահվածքը, նրան զարմացրել է այն, որ իրենք դատավորի ասելուց հետո էլ նյութերը չէին ներկայացրել: Այս իսկ պատճառով գործի քննությունը հետաձգվել է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: