Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր պետությունը պատրաստ է ձեռնարկել յուրաքանչյուր քայլ, որը կբերի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում: Այս մասին հայտնում է Haber Aktuel պորտալը:
Դավութօղլուն մասնակցություն է ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության արտգործնախարարների 29-րդ հանդիպմանը մասնակցելու համար, որը տեղի է ունենալու Հայաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 12-ին:
«Մենք միշտ մեծ նշանակություն ենք տվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Մեր դիրքորոշումը միշտ կայացել է նրանում, որ պետք է նաև լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները կապված տարածքի ամբողջականության հետ: Թուրքիան բաց է այս թեմայով բոլոր առաջարկությունների, մոտեցումների, գաղափարների համար:Մենք պատրաստ ենք նախաձեռնել յուրաքանչյուր անհրաժեշտ քայլ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու համար»,- նշել է Դավութօղլուն:
Ինչպես նշել է թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարը Երևան այցի հստակ ծրագիրը դեռևս չի հաստատվել:« Մենք կքննարկենք հարցեր Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության շրջանակներում և միաժամանակ հանդիպումներ կունենանք ոչ միայն հյուրընկալողի երկրի ԱԳՆ նախարարի հետ, այլ նաև կազմակերպության շատ անդամ պետությունների ԱԳ նախարարների հետ»,- նշել է նա: