ԱՄՆ-ում վեց տարեկան աշակերտին ժամանակավորապես հեռացրել են դպրոցից՝ նրան մեղադրելով սեռական ոտնձգությունների մեջ: Կոլորադո նահանգի Քենոն-Սիթի քաղաքից առաջին դասարանցի Հանթեր Յելթոնը համբուրել է իր դասընկերուհու այտը: Դպրոցի ղեկավարությունը դա համարել է «անպարկեշտ վարքագիծ» և «բռնություն»: Յելթոնին արգելել են հայտնվել դպրոցում:
Մանակավարժների խորհուրդը մտադիր է այս արարքը ընդգրկել նրա անձնական գործի մեջ այն բնութագրելով որպես « սեռական բռնությունը», որը կարող է տհաճություններ առաջացնել երեխայի համար ապագայում: Յելթոնի մայրը պնդում է, որ փոքր երեխաների համար նման վարքագիծը սովորական է: Սակայն դպրոցի տնօրենը հայտարարել է, որ « համբուրել աղջկա դպրոցում բացարձակ անթույալտրելի է»: