Eurosport.ru-ն առաջարկել է իր ընթերցողներին անձամբ որոշել, թե ով է արժանի տեղ գրավել Ռուսաստանի գործող առաջնության առաջին կեսի խորհրդանշական հավաքականում:

Ինչպես նշում է կայքը, կանոնները շատ պարզ են: Յուրաքանչյուր դիրքի համար ներկայացված են մի քանի թեկնածու, պետք է ընտրություն կատարել, թե խաղացողներից որ մեկն է ավելի լավ իրեն դրսևորել Ռուսաստանի առաջնության 19 տուրի ընթացքում: Կայքը տրամադրել է 24 ժամ խորհրդանշական հավաքականը կազմելու համար:

Որպես խորհրդանշական հավաքականի կառուցվածք կայքը ընտրել է դասական 4-4-2-ը երկու եզրային պաշտպան, երկու կենտրոնական պաշտպան, մեկ կենտրոնական կիսապաշտպան, երկու եզրային կիսապաշտպան, մեկ փլեյմեյքեր և երկու հարձակվող:

Պետք է նշել , որ ընթերցողների քվեարկությանը ներկայացված են նաև Հայաստանի հավաքականի և Մոսկվայի Սպարտակի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը:

Քվեարկությունը կարող եք կատարել այստեղ: