Հռոմի պապ Բենեդիկտոս XVI Վատիկանում վերջին անգամ ելույթ ունեցով որպես հովվապետ: Գրում է BBC-ն:
«Ես պաշտոնից հեռացել եմ` հասկանալով այս քայլի հազվադեպությունը և դժվարությունը, բայց միևնույն ժամանակ խորը հոգևոր հանգստությամբ»,- ասել է հովվապետը սուրբ Պետրոսի հրապարակում:
Նա նշել է, որ իր ղեկավարման ամբողջ ընթացքում Աստված ուղղորդել է իրեն և նա ունեցել է թե՛ ուրախ և թե՛ դժվար պահեր: Հռոմի պապը հայտնել է, որ չի հեռանա եկեղեցուց, այլ ծառայության մեջ կմնա իր աղոթքներով: Բենեդիկտոսը բոլորին կոչ արեց աղոթել նոր հովվապետի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բենեդիկտոս XVI հայտնել էր, որ փետրվարի 28-ին պատրաստվում է լքել պաշտոնը: