«Հրապարակը» գրում է. «Ազգային ժողովը, ինչպես երեւում է, սրընթաց շարժվում է դեպի Մաքսային միություն: Առաջիկայում ԱԺ աշխատակազմի համար ռուսաց լեզվի դասընթացներ են կազմակերպելու:
Նշենք, որ այս ամսվա սկզբին էլ ԱԺ-ում ռուսական գրքի գրադարան եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբ բացվեց: Հատկանշական է, որ ամիսներ առաջ, երբ դեռ Հայաստանը սրընթաց շարժվում էր դեպի Ասոցացման պայմանագիր՝ Եվրոպա, ԱԺ-ն նույն աշխատակազմի համար անգլերենի դասընթացներ էր նախաձեռնել: Սակայն կուրսերն այդպես էլ մնացին թղթի վրա, եւ հերթագրված անձնակազմը մինչ օրս սպասում է»: