ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց ՀԱԿ հարցապնդման արդյունքում կոռուպցիոն երևույթները ստուգելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քվեարկությանը։

«Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի հրահանգով, քանի որ ՀԱԿ-ն առաջարկել է ստուգել ու գլխավոր դատախազություն ուղարկել ոչ միայն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այլև նրանց կանանց ունեցվածքի հայտարարագրերը։ Ծառուկյանն ասել է, թե կոռեկտ չի համարում կանանց հայտարարագրերը ստուգելու համար դատախազություն դիմելուն կողմ քվեարկելը։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ականներն այս կապակցությամբ զրուցել են ՀԱԿ գործընկերների հետ, մտահոգություն հայտնել, բայց քանի որ հարցապնդումն արդեն ուղարկված է եղել տեխնիկապես հնարավոր չի եղել որևէ բան փոխել։ ԲՀԿ-ական պատգամավորները, սակայն, երեկ հրաժարվեցին պատասխանել այդ մասին «Ժողովուրդ»-ի հարցին»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։