Այսօր Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացվեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նախաձեռնած «Գովազդի կանոնակարգմանը» վերաբերող նախագիծը:
Ըստ այդ նախագծի՝ պետք է կանոնակարգվի գովազդի եթեր հեռարձակումը և պատիժ նշանակվի գովազդի ձայնի արհեստական բարձրացման համար:
Վարչապետը մեկ անգամ ևս հարցրե, թե ով է նախագծի հեղինակը, ապա, հավանություն տալով նախագծին, հավելեց. «Հետո էլ ասում եք` ընդդիմության օրենքները չեք ընդունում»: