Այսօր ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց Կառավարության ներկայացրած 2014թ. պետբյուջեի նախագիծը:

Մինչ քվեարկությունը, վարման կարգի վերաբերյալ արտահայտվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նշելով, որ կառավարությունը երեք շատ կարևոր հարցերի պատասխանել է և կողմ է քվեարկելու նախագծին: Վարման կարգի վերաբերյալ խոսեց նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Դեմ քվեարկելու իմ որոշումն ավելի ամրապնդվեց Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթը լսելուց հետո: Նա կրկին փաստեր նշեց ծանր սոցիալական վիճակի մասին, սակայն չնշեց, որ դրա մեղավորը կառավարության խոստումների չկատարումն է: Իսկ ապագայի խոստումները կրկին համոզիչ չեն»,- նշեց նա: Ի վերջո 2014թ. պետբյուջեի նախահիծն ընդունվեց 70կողմ, 40դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: