Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն անդրադարձել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը: Գրում է 1news.az ադրբեջանական կայքը:

«Մենք, ինչպես նաև Ադրբեջանի այլ պետական կառույցներ, բազմիցս հայտնել ենք մեր դիքորոշումը` կապված Ստեփանակերտի օդնաավակայանի բացմանը: Այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է: Միանշանակ, եթե Հայաստանը չհրաժարվի իր այս որոշումից և ձեռնարկի նման քայլ, ապա տարածաշրջանում իրավիճակը կվատթարանա»,- ասել է Էլդար Սաբիրօղլուն:

Նա հիշատակել է Չիկագոյի կոնվենցիան, համաձայն որի` մի երկիր իրավունք չունի խախտել մեկ այլ երկրի օդային սահմանը, իսկ խախտման դեպքում հակառակ կողմը իրավունք ունի համապատասխան քայլել ձեռնարկել: