Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 12-ին մեկնել է Ֆրանսիայի հայոց թեմ, ուր նույն օրը Փարիզում Նորին Սրբությունը ներկա կգտնվի իր բարձր հովանու ներքո կազմակերպված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ կունենա թեմական խորհրդի, ինչպես նաեւ եկեղեցական վարչական անդամների հետ: