Այսօր` դեկտեմբերի 12-ին, Ջոս (JOSE) համալիրում տեղի ունեցավ «Finlandia Vodka Cup» բարմենների մրցույթը:

«Finlandia Vodka Cup» բարմենների միջազգային մրցույթն առաջին անգամ անցկացվել է Ֆինլանդիայում, 1991 թվականին: 2012 թվականից սկսած՝ այս տարի արդեն երկրորդ անգամ «Finlandia Vodka Cup» բարմենների միջազգային մրցույթն անցկացվեց նաև Հայաստանում:

Մրցույթին մասնակցում էին Բարմենների հայկական ասոցիացիայի լիիրավ անդամները. այս տարի «Finlandia Vodka Cup»-ին մասնակցում էին 36 բարմեններ:

Մրցույթի ընթացքում «Finlandia Vodka Cup» -ի մասնակիցներից պահանջվեց պատրաստել հեղինակային կոկտեյլ Long Drinks կատեգորիայում: Կոկտեյլի բաղադրատոմսը պետք է լիներ նոր և յուրօրինակ: Մրցույթի ընթացքը ինտերակտիվ էր, ինչը մրցույթի հյուրերին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տվեց անմիջականորեն հետևել ողջ գործընթացին` դառնալով դրա մասնակիցը:

Մրցույթի ավարտից հետո բոլոր մասնակիցները ստացան մասնակցության պատվոգրեր, որից հետո հայտնի դարձավ հաղթողի անունը:

Finlandia Vodka Cup տեղական մրցույթում I տեղը զբաղեցրեց Զորիկ Աթանեսյանը «PIKI-BIKI» կոկտեյլով: Հաղթողը Ֆինլանդիա ապրանքանիշի կողմից որպես մրցանակ ստացավ Լապլանդիայում «Finlandia Winter Experience»-ին մասնակցության ուղեգիր: II տեղը զբաղեցրեց Սարգիս Խեչանյանը WINTER FLOWERS կոկտեյլով: III տեղը զբաղեցրեց Նարեկ Բաղդասարյանը ROAD TO FINLAND կոկտեյլով:

Նշենք նաև, որ «Finlandia Winter Experience»-ի ժամանակ հաղթող բարմենին` Զորիկ Աթանեսյանին կհյուրընկալեն աշխարհահռչակ բրենդ ամբասադոր Մարկու Ռեյտինենը և միքսոլոգ Պեկկա Պելինենը:

Երեկոյան «Finlandia Vodka Cup» բարմենների մրցույթը տոնական կոկտեյլ-երեկույթով՝ մրցույթի մասնակիցների, հյուրերի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար նախատեսված տոնական շոու-ծրագրով և հատուկ հյուրասիրությամբ:

«Finlandia Vodka Cup» բարմենների մրցույթը նպատակ ունի խթանել և զարգացնել բարմենների աշխատանքը, նպաստել Հայաստանում համապատասխան ոլորտի զարգացմանը և հնարավորություն տալ հայաստանյան բարմեններին ներկայանալ միջազգային ասպարեզում: