Հայաստանի Տավուշի մարզում` Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում, հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակ էր բացվել ավտոճանապարհով ընթացող մեքենաների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով զոհվել մեկ ՀՀ քաղաքացի, ևս երեքը վիրավորվել էին: Անվտանգության նկատառումներից ելնելով մինչ այժմ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածը փակ է, Իջևան-Բերդ երթևեկն իրականացվում է շրջանցիկ Իջևան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ մեղմ ասած անբարեկարգ ճանապարհով:
       Այդ սադրանքի հետևանքով դժբախտացել են հայկական ընտանիքներ: Փաստացի ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Հայաստանի Հանրապետության տարացքի վրա և հետաքրքիրն այն է, որ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանը տեսակետներ է հնչեցնում այսպես ասած իրեն հողերը ազատագրելու քաղաքականության մասին, ապա այս դեպքում և առհասարակ ինչի է կրակում ՀՀ տարածքի վրա: Պարզ ճշմարտություն է նաև, որ առաջին իսկ հնարավորության դեպքում մեր թշնամի հարևանը միանշանակ հաշվի չառնելով միջազգային հանրության վերաբերմունքը հարձակվելու է Հայաստանի սահմանի ողջ երկայնքով: Մինչ օրս ՀՀ սահմանամերձ գյուղերի բնակիչները այդպես էլ ձեռք չբերեցին գլուխը հանգիստ բարձին դնելու իրենց վաստակած իրավունքը: Ադրբեջանական կողմի պարտադրանքով ստեղծված իրավիճակի արդյունքում, Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները` ուղղակի ձևով մինչ այսօր ապրում են գրեթե պատերազմական պայմաններում: Նմանատիպ իրավիչակները պետք է լինեն միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և ցանկացած հրադադարի ռեժիմի խախտումը պետք է ճնշման ազդեցության առիթ հանդիսանա Ադրբեջանի հանրապետւթյան վրա:
      Ըստ Yerevannews.am-ի` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի իշխանությունները դիմել են ՀՀ-ում ԿԽՄԿ-գրասենյակ և մի շարք այլ միջազգային կազմակերպություններ, որպեսզի վերջիններս աջակցեն ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը վերոնշյալ հատվածով ապահովելու գործում և անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար դիմեն ադրբեջանական կողմին: Սակայն առ այսօր ԿԽՄԿ-ից գյուղական համայնքների ղեկավարները որևէ պատասխան չեն ստացել: ԿԽՄԿ Երևանյան գրասենյակն այս առումով լռում է: Թերևս, լռության պատճառն այն է, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ մերժել է անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես տարիներ շարունակ մերժում է հայ-ադրբեջանական սահմանից դիպուկահարներին հեռացնելու հայկական կողմի առաջարկը:
    Այս օրերին մեծ անհրաժեշտություն է դարձել միջազգային հարթակներում նմանատիպ դեպքերի վրա շեշտադրումներ անելը և լայն արձագանք տալը, որպիսզի վերջապես ձեռնարկվեն որոշիչ քայլեր սահմանամերձ գոտում բնակվելու համար:

Դավիթ Սոֆիյան