«Վերջին օրերին Աժ-ում ընթացող պետական բյուջեի քննարկումների ընթացքում խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ կառավարությունը, ի թիվս այլ առաջարկների, նաև Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ներկայացրած 17 առաջարկություններից և ոչ մեկը չի ընդունել, ինչը նախօրեին շատ էր զայրացրել գեներալին։ Վերջինս, կարծես թե, նույնիսկ սպառնում էր դեմ քվեարկել բյուջեի նախագծին, բայց այսօր, արի ու տես, չգիտես ինչու, գեներալը լրիվ այլ տրամադրվածությամբ էր կառավարության նկատմամբ։ Համենայնդեպս, այդ մասին է վկայում Սեյրան Սարոյանի մեզ տված պատասխանը.

-Հա, դե կառավարությունն էլ ա մարդ, ոչ մի պրոբլեմ չկա։ Էդ սաղ հարցերը լուծված են արդեն, էլ նեղված չեմ։

-Ո՞ր հարցերն են լուծված։

-Լրիվ, կառավարությունից էլ նեղվելու բան չունեմ»,–գրում է Իրավունք թերթը։