ԵԱՀԿ օրակարգում պետք է ընդգրկվեն հստակ և իրական քայլեր ձգձգված հակամարտությունները լուծելու ուղղությամբ: Այս մասին նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված Կիևում դեկտեմբերի 5-6-ը Եվրոպական Եվրոպայի անվտանգության և համագործակցության նախարարական խորհրդի հանդիպման արդյունքներին նվիրված հայտարարության մեջ:
«Ձգձված հակամարտությունների լուծման համար հստակ և շոշափելի քայլերը պետք է շարունակեն մնալ ԵԱՀԿ օրակարգում և կազմակերպությունը պետք է շարունակի խաղալ դեր ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների լուծման հարցում: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին Կիևում` շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանակցությունները: Նրանց համատեղ հայտարարությունը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարների հետ, որը հաստատվել է ԵԱՀԿ նախարարական խորհուրդի կողմից, հակամարտության խաղաղ կարգավորման մեր հանձնառության հուսադրող քայլ է: ԵԱՀԿ նախարարների խորհուրդը նաև համաձայնվել է Մոլդովայի Մերձդնեստրյան հակամարտության առումով 5+2 բանակցությունների հայտարարությունը, սակայն դժբախտաբար չի կարողացել համաձայնեցնել Վրաստանում հակամարտության հետ կապված հայտարարությունը»: