Փորձագետները բացառում են, որ Հայաստանի Գյումրի քաղաքում ռուսական ռազմաբազայի հարստացումը տեխնիկայով կարող է ինչ-որ վտանգ պարունակել Վրաստանի համար: Ինչպես նաև նրանց խոսքերով հասարակության մոտ հայտնված այն կարծիքը, թե իբր Ռուսաստանը օգտագործում է Վրաստանի օդային տարածքը Գյումրիի ռազմաբազան հարստացման համար ճիշտ չէ, քանի որ Ռուսաստանի և Վրաստանի միջև գոյություն ունի պայմանագիր, որը նախատեսում է վերոհիշյալը:

Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցից հետո ինտենսիվ կերպով սկսվեց Գյումրիի ռազմաբազայի հարստացումը ժամանակակից մարտական տեխնիկայով,որը գտնվում է Վրաստանից 33 կմ և Թբիլիսիից 130 կմ հեռավորության վրա: Դրանից հետո տարբեր շրջանակներում սկսվեց ակտիվորեն քննարկվել, որ Ռուսաստանը անօրինական կերպով օգտագործում է Վրաստանի օդային տարածքը Գյումրիի ռազմաբազայի հարստացման համար:

Վրաստանի ՆԳՆ անալիտիկ-տեղեկատվական դեպարտամենտի ղեկավար Դավիթ Սուջաշվիլին չի բացառում այդ նապատակով Վրաստանի օդային տարածքի օգտագործումը, սակայն հստակեցնում է, որ խոսքը գնում է ոչ թե Վրաստանի կողմից հսկվող օդային տարածքի, այլ Աբխազիայի օդային տարածքի մասին:
«Ես չեմ հաստատում, որ Վրաստանի կողմից հսկվող տարածքում նման բան է գործում: Սակայն Աբխազիայի օդային տարածքում թռիչքներ կատարվում են: Այսպիսի բան ամեն օր կատարվում են Աբխազիայի բռնազավթած տարածքներում: Նրանք օգտագործում են մեր տարածքը, որը բռնազավթած է և մեր կողմից չի հսկվում»,- նշել է Սուջաշվիլին « Гурия ньюс» տված հարցազրույցի ժամանակ:

Միաժամանակ ռազմական փորձագետ Գեորգի Թավգիրիձեի անգամ եթե Ռուսաստանը Գյումրիի ռազմաբազան տեխնիկայով հարստացնելու նպատակով օգտագործում է Վրաստանի կողմից հսկվող օդային տարածքը, այստեղ օրենք չի խախտվում:
«Միանշանակ է, որ Գյումրին հարստանում է օդային ճանապարհով, քանի որ ցամաքային ճանապարևհ գոյություն չունի և հետևաբար յուրաքանչյուր սպառազինում կատարվում է Վրաստանի օդային տարածքի օգտագործմամբ»,- նշել է Թադգիրիձեն՝ հավելով, որ այն Վրաստանի օդային տարածքը օգտագործելու պայմանագրի մի մաս է կազմում: Նրա խոսքերով Գյումրիի ռազմաբազայի ակտիվ համալրումը սովորական ռոտացիա է:
«Ինչ վերաբերվում է Գյումրիի բազայի ռազմական վտանգին, ապա այն երեք նշանակություն ունի: Գեոքաղաքական ուղղության ամրագրում, այսինքն ավիացիոն ուժերի տեղակայմամբ Ռուսաստանը հնարավորություն է ստանում հայտարարելու, որ նա հսկում է Անդրկովկասի օդային տարածքը:

Ինչպես նաև Ադրբեջանից Հայաստանի օդային անվտանգության ապահովում: Այս բազայում սպառազինության տեղադրումը ծառայում է Հայաստանի պաշտպանության ամրապնդմանը:

Սա գաղութային կառավարման ձև է: Հայաստանը չունի ներքին և արտաքին անկախ քաղաքականություն: Հայաստանի ամբողջ ներքին քաղաքական կյանքը հսկվում է Գյումրիի ռազմաբազայից: Թե ուղղակի, թե անուղղակի միջոցներով: Բոլոր որոշումները ընդունվում ենք ռուսական հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչների կողմից, որոնք օգտագործում են Գյումրիի ռազմաբազան որպես գլխավոր շտաբը»,- նշել է Թավդգիրիձեն:

Նրա իսկ խոսքերով համաձայն պայմանագրի Ռուսաստանը իրավունք ունի օգտագործել Վրաստանի օդային տարածքը, սակայն այստեղ էլ կան որոշ սահմանափակումներ: Այսինքն Ռուսաստաը իրավունք ունի Վրաստանի օդային տարածքը օգտագործել զինամթերքի տեղափոխման համար, այլ ոչ առանձին ռազմական տեխնիկայի:

Ռազմավարական հետազոտությունների Կովկասի ղեկավար Մամուկա Արեշիձեի խոսքերով Գյումրիի ռազմաբազան վտանգ չի ներկայացնում Վրաստանի համար:

«Քանի դեռ Հայաստանը ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նրանք երբեք չեն գնա այդ հակամարտությանը, քանի որ միակ հաղորդակցության ճանապարհը, որը մատակարարում է Հայաստանին, Փոթիի ճանապարհն է: Ռուսաստանը կարող է օգտագործել Հայաստանի տարածքը Վրաստանի դեմ, սակայն չի կարող օգտագործել Հայաստանին: Օգոստոսյան պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները դեմ էին ամեն տեսակի ակտիվության, այդ թվում նաև Գյումրիի ռազմաբազայում տեղակայված ավիացիոն տեխիկայի օգտագործմանը»,- խոսում է Մամուկա Արեշիձեն: