ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ՀՀ նախագահի հրամանագրով Լևոն Յոլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ։

Հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

Լևոն Յոլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

Հայաստանի Հանրապետության նախագահ՝

Սերժ Սարգսյան