Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների կայծակնային խաղի հինգերորդ պարտիայում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով 61-րդ քայլում հաղթել է Պետր Լեկոյին։
6-րդ տուրում շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։ Պարտիան ավարտվեց 25-րդ քայլում։
6-րդ տուրից հետո Արոնյանը 4.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: