ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստին նաև հրավիրվել էին ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում քննարկվել են 2013 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են 2014 թվականի աշխատանքային ծրագիրի հիմնական ուղղությունները:
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրեցին տարվա ընթացքում կատարած աշխատանքները և հանդես եկան առաջարկություններով:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում հանձնարարականներ տվեց հանձնաժողովի անդամներին: Նիստի ավարտին պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողովի մի քանի անդամներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: