Այսօր` դեկտեմբերի 15-ին, YerevanNews,am-ին ահազանգած Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կին Կարինե Հակոբյանը, մեզ հայտնեց, որ չեն դադարում ամուսնու նկատմամբ կիրառվող բռնությունները և անօրինականությունները, որոնք պատվեր են իրականացնում: Ներկայացնում ենք Կարինեի խոսքերը.
«Ամուսինս` Արտակ Հակոբյանը բազմիցս դիմումներ է ուղղարկում ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ ՔԿ վարչության պետ Հայկ Հարությունյանին, որպեսզի թույլատրեն Արթիկ ՔԿՀ-ում հանդիպի զանգվածային լրատվության միջոցներին և լուսաբանի իր հանդեպ կատարվող անօրինականությունների, կաշառքների, բռնությունների, թունավորելու սպառնալիքի վերաբերյալ: Վերջերս ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը կամայական և թելադրանքով դեկտեմբերի 3-ին որոշում է ուղարկում` մասնավորապես նշելով, որ Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի հանդիպումը ԶԼՄ-ների հետ նպատակահարմար չէ: Այդ որոշումը ամուսինս բողոքարկել է Շիրակի մարզի դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանին և սպասում ենք նշանակվի դատական նիստ: Գոռ Ղլեչյանը օրինախախտ է, նա էր, ով ցանկանում էր հանցագործությունը քողարկել 2012 թվականի սեպտեմբերի 18-ի Նուբարաշեն ՔԿՀ-ի բուժակի կողմից ամուսնուս դանակահարելու փաստը: Հիշեցնեմ, որ 2012 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում Նուբարաշեն ՔԿՀ-ի բուժակ Ներսես Մարտիրոսյանը հարբած վիճակում մտել էր ամուսնուս խուց և դանակով 2 հարված հասցրել նրան մեջքի կողմից սրտի հատվածում: Գոռ Ղլեչյանը հաջորդ օրը եկել է ՔԿՀ և, Արտակին համոզելով, ասել. "Հերքի ամեն ինչ լավ կլինի: ՔԿ վարչության ղեկավարների կողմից եմ ասում": Այս ամենը փորձ էր պատվիրված սպանության քանի, որ հաջորդ օրը Գորիսի ՔԿՀ-ի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանի կաշառքի գործով դատական նիստն էր, ով Արտակից 4000 դոլար էր վերցրել դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու, հետագայում ազատելու համար: Այժմ նորից Արտակ Հակոբյանի նկատմամբ համակարգով թշնամություն են անում: Այս տարվա մայիսի 23-ին կալանավորվեց Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի տեղակալ, օպերատիվ գծով Դավիդ Կարլոսի Մուրադյանը, ով 14 000 դոլար գումար և 760 000 դրամի կահույք էր կաշառք վերցրել Արտակ Հակոբյանից` խոստանալով պատժից ազատել վաղաժամկետ: Այժմ համակարգով թշնամություն են անում , ասելով` համակարգից 2 պաշտոնյաներ քո համար են կալանավորվել: Այս տարվա փետրվարի 11-ին տեղափոխում են Արթիկ ՔԿՀ-ի պետի տեղակալ, այդ ժամանակ պետի պաշտոնակատար Աղասի Խաչատրյանը 4 ամիս առանց մարդկային պայմանների ամուսնուս պահում է պատժախցում, որտեղ Արտակը 16 օր մնում է հացադուլում, 3 օր` ջրադուլում: Մարդասպան Ա. Խաչատրյանը Արտակին ասում է . նուբարաշենի պետի տեղակալ Դ. Մուրադյանի կաշառքի գործով մի բողոքի պատժախցից հանեմ, թողնեմ բնակելի գոտի, եթե բողոքես պատժախցում քեզ կսպանենք: 4 ամիս շարունակ տանջում են դրդելով տարբեր ինքնավնասումների: Արտակին հանդիպել եմ ամբողջ երակները կտրած, ծեծված վիճակում: 4 ամիս չեն թույլատրել նրան տեսակցեմ:Դ. Մուրադյանի կալանավորելուց հետո նոր համոզվել են, որ թալանել է մեզ , վաճառել տվել մեր բնակարանը: Աղասի խաչատրյանը նարդասօան է, օետք է կալանավորվի: Այժմ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով քննության վարույթում քննիչ Արմեն Կարապետյանի կողմից քննվում է և պահանջելու ենք գործն ուղարկվի դատարան, քանի որ հանցակազմ կա: Պատվեր է կատարել Ա. Խաչատրյանը` փորձելով քողարկել կաշառակեր դ. Մուրադյանի հանցանքը, սակայն ապարդյուն` կալանավորվեց կաշառակեր կոլեգան. Դ. Մուրադյանի գործն այժմ Էրեբունի դատարանում է: Դատավոր Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ: Ամուսինս բազմաթիվ դիմումներ է գրում դատարանի նախագահ Արթուր Օհանյանին և դատավոր Ա. Գաբրիելյանին, որպեսզի տանեն դատական նիստին մասնակցելու, քանի որ Դ. Մուրադյանի կաշառքի գործով այլ պաշտոնյաներ էլ են առնչվել ում անունները ամուսինս նախաքննական մարմնի մոտ չի գրել: Ցանկանում է բոլորի անունները հրապարակել: Այժ ամուսնուս սպառնում են սպանել եթե նա տա այդ պաշտոնյաների անունները, նաև մեկ անօրինականություն վերաքննիչ դատարանի դատավոր Մելիք սարգսյանի կողմից: Դեկտեմբերի 10-ին վերաքննիչ դատարանում ամուսնուս դատական նիստն էր` վաղաժամկետ պայմանականորեն ազատման: Դատավոր Մելիք Սարգսյանը անօրինական, կամայական վորոշմամբ, առանց պատճառ չապահովեց Արտակի դատական նիստին մասնակցելը: Արտակ Հակոբյանը չունի դատապաշտպան և դատավորը պարտավոր էր դատական նիստին լսեր Արտակին: Օրինախախտ դատավոր Մ. Սարգսյանը պետք է պատժվի` կամայական որոշման համար: Արթիկ ՔԿՀ-ի շահերի պաշտպան սարիբեկ Նահապետյանին են միայն հրավիրել դատարան, ով համագործակցում է Արթիկ ՔԿՀ-ի հանցախմբի անդամների հետ, որոնք ձևավորվել են Արտակի նկատմամբ: Դիմում եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին. Պարոն Նախագահ ամուսինս կյանքը վտանգի տակ դնելով 2 կաշառակեր պաշտոնյաների կաշառակերություններ է բացահայտել, խրախուսանքի է արժանի: Ցավոք Դուք եք անձամբ պայքարում կաշառակերության և կոռուպցիայի դեմ, նա հանցախումբ է մերկացրել, այժմ նրան պատժից չեն ազատում, մի քանի ամիս է մնում ամբողջ պատժի կրման համար, սակայն սպառնում են սպանել: Խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը` այս օրինախախտ մարդասպանների հարցում: Ամուսնուս հանդեպ անօրինականությունները չդադարելու դեպքում ես կամրջից կնետվեմ ներքև և շատերը կկանգնեն պատասխանատվության առջև: Խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը` Արթիկ կալանավայրի դատապարտյալի կին` Կարինե Հակոբյան»: