Ուկրաինայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվին հարցազրույց է տվել «112 Украина» հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին և հետխորհրդային պետությունների վրա Ռուսաստանի ճնշմանը: 

Նա հարցազրույցը սկսել է՝ նշելով թե ինչպիսի առաջընթաց է ապրել իր երկիրը Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալուց հետո: «Երբ ես դարձա Վրաստանի նախագահ մեր պետությունը 90%-ով կախված էր Ռուսաստանի էներգակիրներից, իսկ այժմ Վրաստանն է էներգիա արտահանում Ռուսաստան: Մեզ զրկեցին Ռուսաստանի շուկայից, սակայն այդ ամբողջ շրջանում Վրաստանի տնտեսությունը ավելի արագ էր զարգանում, քան ուկրաինականը և մենք արտահանման առումով կախված չէինք Ռուսաստանի շուկայից: Այսինքն այս տարիների ընթացքում Վրաստանը ձեռք բերեց ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական անկախություն: Առաջին հերթին մենք գազ ենք արտադրում ինքներս, բացի դա գազ ենք ներմուծում Ադրբեջանից և եթե մենք վերցնում ենք գազ Գազպրոմին ապա ի պատասխան Հայաստանին տրամադրվող գազի: Եթե նրանցից կախված չես նրանք կարողանում են բանակցել, իսկ եթե նրանցից կախված ես նրանք կարող են հարյուր անգամ թանկ գներով վաճառել այն ամենը, ինչի կարիքն ունեք»,- նշել է Սաակաշվիլին: 

Նա Ուկրաինայում տիրող իրավիճակը նմանեցրել է ինքնաթիռի, որտեղ հայտնվում է ահաբեկիչը և ստիպում շեղել ընտրած ուղղությունից:«Եվրամայդանում տեղի ունեցող դեպքերը Ուկրիանայի ներքին գործերը չեն: Նրանք գեոքաղաքական նշանակություն ունեն, քանի որ ինչպիսի ճնշման տակ որ գտնվում է Ուկրաինան, գտնվել է նաև Վրաստանը, գտնվում է Հայաստանը: Ուկրաինայի դեպքը նման է ինքնաթիռի, որտեղ ուղևորներին ասում են ամրացրեք գոտիները, հասնում ենք նպատակակետին, որը Եվրամիությունն է: Սակայն հանկարծ վեր է թռնում ինքնաթիռի առևանգիչ և հայտարարում, որ շրջվի և ետ գնա: Այդ դերում հանդես է եկել Պուտինը: Եթե ինքնաթիռում գտնվող մարդիկ ոլորեն նրա ձեռքերը և օդաչուին պարտադրեն շարունակել ուղղությունը, դա նրանց օրինական իրավունքն է: Եվրասիական և Եվրամիության միջև ընտրությունը գեոքաղաքական ընտրություն չէ, այլ նշանակում է կա ուղի դեպի ապագա, թե ոչ: Հարցը կայանում է նրանում, որ մենք կնստենք գնացք, որը մեզ ինչ-որ տեղ կբերի, թե կնստենք գնացք, որը անպայման դուրս կգա երկաթուղուց»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը:

Ընդ որում պետք է նկատել, որ հարցազրույցը շատ լարված է ընթացել, քանի որ ըստ լրագրողի Սաակաշվիլին խուսափել է իր հարցերին պատասխանելուց: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: