«Իրավունք» թերթը նախորդ համարում անդրադարձել էր Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանի ավտոմեքենայի հետ կապված շրջանառվող խոսակցություններին և պատգամավորի վարորդի՝ լրագրողի հանդեպ անհարգալից վերաբերմունքին։
Թերթի այսօրվա համարում կարդում ենք.
«Եվ ահա երեկ պարոն Քոչարյանը այցելելով խմբագրություն՝ նախ նշեց. «Ինքս մեծագույն հարգանքով եմ վերաբերվում լրագրողներին և դատապարտում եմ լրագրողների նկատմամբ ցանկացած անհարգալից պահվածք։ Իսկ ինչ վերաբերում է վարորդիս կողմից հնչեցված անպարկեշտ արտահայտություններին, ուզում եմ տեղյակ լինեք, որ նա իր արարքի համար պատժվել է:
Անդրադառնալով մեքենայի հետ կապված վերոնշյալ խոսակցություններին՝ պարոն Քոչարյանն ասաց.
- «Ջի կլասի» «Մերսեդեսը», իսկապես, ի սկգբանե ինձ էր պատկանում, բայց մայիս ամսին ես այն վաճառել եմ և ընդհանրապես տեղեկություն չունեմ մեքենայի հետագա ճակատագրից։ Ապո անունով վարորդ էլ երբևէ չեմ ունեցել։ Թե մեքենան ինչ են արել կամ ուր են տարել, ինձ հայտնի չէ, և ինձ հետ առնչություն չունի»,–գրում է թերթը։
«Ջի կլասի» «Մերսեդեսը», իսկապես, ի սկգբանե ինձ էր պատկանում. ԲՀԿ-ական պատգամավոր .«Իրավունք»
