Ավանդության համաձայն արդեն 9-րդ տարին անընդմեջ «Советский спорт» պարբերականը իր SOVSPORT.RU կայքի միջոցով կազմակերպում է քվերակություն որոշելու Ռուսաստանի ֆուտբոլի 2013 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստին: Ռուսաստանի 2013 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստի քվեարկության համար ներկայացվել է նաև Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Քվերակությունը ավարտվելու է դեկտեմբերի 27-ին:
Քվերակությանը ներկայացված թեկնածուները որոշվում են «Советский спорт»-ի կողմից ֆուտբոլիստներին տրված գնահատականներից: Այսպիսով առաջին փուլում ընտրվում են յուրաքանչյուր ակումբից ամենաբարձր գնահատական ստացած ֆուտբոլիստները: Նրանց են միանում նաև այն ֆուտոբլիստները, որոնք լավագույնը չեն դարձել իրենց ակումբներում, սակայն ամենաբարձր միավորներն ունեն ընթացիկ առաջնության 19 տուրի արդյունքներում:
Հաղթողը ներկայացվելու է «Советский спорт»-ի` 2013 թվականի վերջին համարում:
Հ.Գ. Մեր հայրենակիցներին կոչ ենք անում քվեարկել Յուրա Մովսիսյանի օգտին:
Քվերակությունը կարող եք կատարել այստեղ: