ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայատարարեց, որ այսօր է հանդիպել Հայաստանում Իրանի դեսպանի հետ:
Իրանական գազի հետ կապված, ըստ Մովսիսյանի, վերջին անգամ իրանցի պաշտոնյաներն իրենց 1000 խմ-ի համար 440 դոլար գին են ասել:
Այն հարցին, թե դեսպանը շարունակ հերքում է իր կողմից արված հայտարարությունը, Արմեն Մովսիսյանն ասաց.
«Ինքը համեմատաբար նոր մարդ է և շատ բաներից կարող է տեղյակ էլ չի: Սխալ թարգմանություն էլ կա»:
Հիշեցնենք, որ Իրանի դեսպանը հայտնել էր, թե ՀՀ իշխանությունները երբեք Իրանի հետ գազի գնման շուրջ բանակցություններ չեն վարել:
Նախարարը նաև հայտնեց, որ սպառողի համար գազի գինը չի փոխվելու. «Ոչ մեկը չի ասել այդպիսի բան, իսկ 30% սուբսիդավորումն ասել ենք, երբ 270 դոլար էր, հիմա այդ խնդիրը չկա, սուբսիդավորելու խնդիրն էլ չկա: Կարելի է սուբսիդավորել, եթե հնարավորությունն ունենանք»: