Մեծ Բրիտանիան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման առումով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հանդիպումները տեղի են ունենալու մշտական հիմքի վրա: Այս մասին լրագրողներին` Բաքվում տեղի ունեցած մամլո կոնֆերանսի ժամանակ հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
«Մենք ողջունում ենք վերջերս Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը և հույսով ենք, որ հանդիպումները մշտական հիմքով տեղի կունենան»,- նշել է նա: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը: