Շվեցարիայի իշխանությունները խախտել են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի նկատմամբ` 2007 թվականին դատարանի որոշումով նրան տուգանելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը հանրորեն ժխտելու մեղադրանքով: Այսպիսի որոշում է ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը(ՄԻԵԴ): Այս մասին հայտնում է Итар-Тасс գործակալությունը:
Փերինչեքը 2005 թվականին մասնակցել է միջազգային համաժողովների Շվեցարիայի տարբեր քաղաքներում: Իր ելույթների ժամանակ նա բազմիցս հայտարարել է, որ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը «միջազգային հանրության տարածված կեղծիքներ են»: Շուտով հայ-շվեցարական իրավապաշտպան ասոցիացիան դատական հայց է ներկայացնում նրա դեմ: Արդյունքում Լոզանի դատարանը Աշխատավորական կուսակցության առաջնորդին ճանաչում է մեղավոր ռասայական խտրականության մեջ: Այսպիսի եզրակացության են եկել նաև բարձր ատյանի դատարանները:
ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշված է, որ Փերինչեքի հայտարարությունները չեն կարող համարվել նախատեսված մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածով(իրավունքների չարաշահման արգելք): Դատավորները հիշեցրել են, որ «մտքերի արտահայտումը, որը կարող է շփոթեցնել, վիրավորել կամ ցնցել, նաև պաշտպանվում են 10-րդ հոդվածով»: Ընդ որում Ստրասբուրգի դատարանը ընդգծել է, որ Աշխատավորական կուսակցության ղեկավարը «երբեք չի վիճարկել զանգվածային սպանությունները կամ տեղահանումները» 1915 թվականին, սակայն դեմ է հանդես եկել «ցեղասպանության» բառի չարաշահմանը:
«Դատարանը հիշեցնում է, որ սուր հարցերի քննարկման մարդու իրավունքների ազատ իրականացումը, որոնք կարող են վիրավորել որևէ մեկի զգացմունքները, խոսքի ազատության հիմնարար գործոններից մեկն է կազմում, որը առանձնացնում է ժողովրդավարական հանդուրժողական և բազմակարծության հասարակությունը տոտալիտար և բռնապետական ռեժիմից»,- ընդգծել է ՄԻԵԴ-ը: Միաժամանակ դատավորները նշել են, որ նրանք չեն քննարկել Հայոց ցեղասպանության իրավաբանական սահմանումը:
Միաժամանակ ՄԻԵԴ-ը որոշում չի կայացրել փոխհատուցում տրամադրել Փերինչեքին`նշելով, որ նրա նկատմամբ 10-րդ հոդվածի խախտման ընդունումը փոխհատուցում է նրա կրած ամբողջ բարոյական վնասը: Տվյալ դատական որոշումը կարող է բողոքարկվել կողմերից մեկի կողմից երեք ամսվա ընթացքում: