Խարանը (ստիգմա)` մարդու մարմնի վրա վնասվածքների հանելուկային դրսևորումը, որ համընկնում է Հիսուս Քրիստոսի խաչելության վնասվածքների հետ, կարող է լինել իրականության վրա գերիշխող հիստերիկ մտքի դրսևորում կամ կրոնական հրաշք: Կաթոլիկ եկեղեցու կողմից գրանցված առաջին ստիգմատիկը Ասիսիցի Սբ. Ֆրանցիսն է (1181-1226): Դարեր ի վեր այլոք ունեցել են վնասվածքներ և տարել երկնային տառապանքը: Նրանցից շատերը եղել են կանայք, և մեր ժամանակներում էլ խարանը շարունակում է հայտնվել:

1. Էնզա Միլանո
1938-?

Սկսած 1970-ից՝ Թերմինի Իմերես փոքր քաղաքում, Սիսիլին հայտնի ստիգմատիկ և վանական Հայր Պիոյի մահից հետո (վերևում պատկերված է Հայր Պիոն) 32 տարեկան Էնզա Միլանոն պնդեց, որ նա ունեցել է Հայր Պիոյի զարմանահրաշ տեսիլք: Նրա տեսիլքում Պիոն դաշույնով խոցել է իր ափերը, ոտքերը և կրծքավանդակը: Շուտով նրա մարմնի նշված մասերում նշաններ են հայտնվել: Երբ նշանները դարձան արնահոսող վերքեր, նա գնաց բժշկի: Բժիշկը մշակեց վերքերը, վիրակապեց ձեռքերը և ստորագրեց վիրակապերին` հնարավոր խարդախությունները կանխելու համար: Հաջորդ օրը բժիշկը հեռացրեց վիրակապերը, և Էնզայի վերքերը նույնիսկ ավելի բորբոքված էին: Նրա հետագա ճակատագիրը անհայտ է մնում:

2. Սուրբ Գեմա Գալգանի
1878-1903

Իտալիայի Կամիգլիանոյում ծնված ջերմեռանդ կաթոլիկ Մարիա Գեմա Ումբերտա Պիա Գալգանինիի մոտ առաջին անգամ խարանը հայտնվեց, երբ նա 21 տարեկան էր: Ասում են, որ նա միստիկ հայտնություն է ստացել Հիսուսից, Մարիամ Աստվածածնից, հրեշտակներից և սրբերից: Ցավոտ վերքեր են հայտնվել նրա ձեռքերի ափերին, ոտքերին, կրծքավանդակին, խոռոչներ ճակատին (տատասկներ թագից) և ճիպոտի տեղեր մեջքին: Արյունը հոսում էր խարանից ամեն հինգշաբթի օրվա գիշերվա ժամը 11:00-ից մինչև ուրբաթ օրվա ժամը 3:00–ը: Նա որոշ ժամանակ գաղտնի էր պահում իր ցավը, բայց ի վերջո գտավ հոգևոր ուղղորդող, ով ցանկանում էր, որ նա գրի «ընդհանրական խոստովանություն»` ինքնակենսագրական: Կյանքի մնացած մասը նա անցկացրեց աղոթքով և իր վերքերի տառապանքի մեջ, թեև նրան մերժեցին իր կյանքի երազանքը, այն է` դառնալ միանձնուհի: 1903-ին նա հիվանդացավ տուբերկուլյոզով:

3. Մերի Ռոզ Ֆերոն
1902-1936

Հյուսիս-ամերիկացի Մարի Ռոզ Ֆերոնին Հիսուսի տեսիլքն այցելեց, երբ երեխան վեց տարեկան էր: Մեծանալով կրոնապաշտ և ջերմեռանդ Մերին ավելի շատ աստվածային տեսիլքներ ունեցավ: 22 տարեկանից մինչև մահ նա կարգին սնունդ չի ստացել` ընդունելով միայն հեղուկներ և երբեմն էլ բացարձակապես ոչինչ: Նա նաև էքստազի մեջ էր ընկնում, որի ընթացքում իր պատկերացմամբ ինքն Աստծու հետ էր խոսում: 26 տարեկանում խարաններ սկսեցին հայտնվել` պատելով նրա ափերը, կրծքավանդակը, ճակատն ու ուսերը: Արյուն էր հոսում նաև նրա աչքերից և բերանից: Վերքերը հայտնվում էին ամեն ուրբաթ, հաճախ վկաների ներկայությամբ: Դրանք անհետանում էին շաբաթ: 1936 թվին ավելի քան 15,000 մարդ ներկա գտնվեց նրա թաղմանը: Նվիրյալները մինչ այժմ խնդրում են եկեղեցուն սրբերի շարքը դասել նրան:

4. Թերես Նյուման
1898-1962

Ծնված Բավարիայի գեղջկական ընտանիքում՝ 18 տարեկանում ընկնելուց հետո Թերեսը մասամբ կաթվածահար էր: Մի այլ անգամ ցած ընկնելով` նա ժամանակավոր կուրություն ձեռք բերեց, 1919 –ին դարձավ կուրությունը դարձավ մշտական` գամելով նրան անկողնուն: Նա ստացավ խոր պառկելախոցեր: Վեց տարի անց նրա տեսողությունը հրաշքով վերականգնվեց: Վերականգնվեց նաև նրա քայլելու ունակությունը:

1926-ին Թերեսը տեսիլք ունեցավ և սկսեց արյունահոսել կողքին ունեցած վնասվածքից: Հետո խարաններ հայտնվեցին նրա սրտից վերև, նրա ափերում և ոտքերին, ճակատին և մեջքին: Խարանները տանջալից էին: Նա առատորեն արյունահոսում էր: 2005 թ.-ին եկեղեցին նրան համարեց «Աստծո ծառա»:

5. Դորոթի Քերին
1889-1963

Ծնվելով Լոնդոնում` Դորոթին վեց տարեկանում հիվանդանում է տուբերկուլյոզով և հինգ տարի գամվում անկողնուն: Նա երկու շաբաթ կոմայի մեջ էր և հետո ասաց, որ նրան հայտնվել է Հիսուսի տեսիլքը: Մինչ նրա ընտանիքը կարծում էր, որ նա կմահանա, նա հանկարծ նստեց անկողնում՝ կատարելապես առողջ և քայլելու ունակ:

Դորոթին հրապարակեց իր առաջին գիրքը 1914-ին` նկարագրելով այլ հրաշքներ և տեսիլքներ: Խարաններ էին հայտնվում իր ձեռքերի և ոտքերի վրա 1915-ին: Մինչ նրա ընտրած որոշ մարդիկ նրա խարանների ականատեսը դարձան, նա ուզում էր հանրությունից գաղտնի պահել խարանները մինչև իր մահը: 2012-ին որոշ միջոցառումներ եղան Բրիտանիայում` նշելու համար նրա զարմանահրաշ ապաքինումը 1912-ին:

 

Աղբյուր` Ավելին քան փաստեր