ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվել է որոշման նախագիծ, ըստ որի՝ կառավարությունը համաձայն է «Յունիքոմփ» ընկերությունից մոտ 2,5 միլիոն դրամի նվեր ընդունել։
Փորձենք հասկանալ, թե ինչպես են զարգացել իրադարձությունները։ Երեւի «Յունիքոմփ» ընկերության ղեկավարները երկար գլուխ են ջարդել, թե ինչպես վարվեն ավելորդ 2,5 միլիոնի հետ, ու մեկն ասել է՝ «չբռնե՞նք կառավարությանը նվիրենք, ախր մեղք են, միջոցներ չունեն, իրենք էլ գիշեր-ցերեկ ժողովրդի համար են աշխատում»։ Ամենայն հավանականությամբ՝ հենց այդպես էլ եղել է։ Կառավարությունն էլ մեծահոգաբար որոշել է թույլ տալ, որ իրեն նվեր տան»։
Առավել մանրամասն` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: