ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն երեկ ԱԺ-ում որևէ խելքին մոտ պարզաբանում կամ հիմնավորում չի բերել գազի գնի կամ պարտքի հետ կապված: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Նրա խոսքերով, մեր կառավարության և ռուսական կողմի հետ բանակցությունների օրինակներ միջազգային պրակտիկայում հաճախ չես հանդիպի: «Այն կառավարությունը, որը բանակցություններ է վարել և այդ ընթացքում չի պահպանել ստատուս-քվոն, սկսել է բարձրանալ գազի գինը, իսկ մեր իշխանություններն էլ շարունակել են բանակցել», - նշեց նա:
Պատգամավորը նշց, որ այս ողջ ընթացքում կառավարությունը գաղտնի է պահել թանկացումները: «Եկենք չմոռանանք, որ այդ գնի չբարձրացումն ունեցել է իր գինը և մենք տվել ենք «ՀայՌուսԳազարդ»-ի մեր չափաբաժինը: Ինչպես կարող ենք մենք դա համարել բանակցություններ, եթե այդ ընթացքում գին է թանկացել», - նշեց նա:
Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե իվերջո ԲՀԿ-ն պահանջու՞մ է կառավարիության հրաժարականը, թե ոչ, Բաբայանը նշեց, որ իրենք անձերի պահանջ չունեն և ընտրվել են, որպեսզի ցույց տան, թե ինչ է կատարվում կառավարությունում: «Յուրաքանչյուր Ժողովրդավար երկրում կառավարությունը հրաժարական է տալիս, երբ չի կարողանում ճիշտ բանակցություններ վարել, տնտեսական աճ ապահովել: Այսպիսի կառավարությունը պետք է վաղուց հրաժարական տար», - պարզաբանեց նա:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ բանակցվությունների վարումն ու պարտքի կուտակումը գաղնիք է եղել և կարծես դա թաքցրել են հասարակությունից ու չեն քննարկել նաև ԱԺ-ի խմբակցությունների հետ, որը կարող էին անել նաև փակ կերպով: Նրա խոսքերով, ԱԺ-ի դերն այդ դեպքում արդեն իսկ ցածրանում է:
Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե կառավարության հրաժարականի դեպքում, պատգամավորն ու՞մ է տեսնում վարչապետի դերում, ինչին ի պատասխան, նա պատասխանեց, թե գաղտնիք է: