Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Այս մասին Բաքու կատարած այցի արդյունքներում հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ում խոսքերը հաղորդում է Trend գործակալությունը:
Նրա խոսքերով Վրաստանը Ադրբեջանի հետ բազմադարյան սերտ հարաբերություններ ունի քաղաքականության, տնտեսության,.մշակույթի և այլ ոլորտներում:
«Իմ այցը դրսևորում էր այն բանի, որ մենք շարունակում ենք համագործակցությունը»,- նշել է վարչապետը:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ «Շահ Դենիզ» նախագծի երկրորդ փուլի ստորագրումը վճռորոշ նշանակություն ունի Եվրոպայի համար,քանի որ ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտակա ժամանակները Եվրոպայի էներգետիկ քարտեզը կարող է ամբողջությամբ փոխվել:
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչպիսի օգուտ կարող է ստանալ այդ նախագծից Վրաստանը, վարչապետի խոսքերով մոտ հինգ տարվա ընթացքում ծրագրվում է 700 մլն դոլարի չափով ներդրումներ, կհայտնվեն երկուսից երեք հազար աշխատատեղ, գազատար խողովակի կարողությունը կաճի մնչև 16 մլրդ խորանարդ մետր գազի, որի 5%-ը կմնա Վրաստանում:
Համապատասխանաբար սա ևս մեկ քայլ կարող է դառնալ, որպեսզի Վրաստանը ավելի արդյունավետ յուրացնի սեփական միջանցքը և ինչն ամենակարևորն է, ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, այն կունենա մեծ նշանակություն տարածաշրջանի համար:
Իրակլի Գարիբաշվիլին երկու պետության միջև բազմակողմանի հարաբերությունների հետագա խորացման հույս է հայտնել:
Երեքշաբթի օրը Բաքվում ընդունվել է վերջնական ներդրումային որոշում կապված «Շահ Դենիզ» մշակման երկրորդ փուլի հետ: Մշակման երկրորդ փուլի շրջանակներում գազ է արտահանվելու Եվրոպա Հարավկովկասյան գազատար խողովակի ընդարձակման և Տրանսատլանտյան և Տրանսադրիատիկ գազատար խողովակների կառուցման շնորհիվ: