ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատապարտյալ Ա. Ս.-ի հաղորդման 2007 թվականի մարտից մինչև 2008 թվականի հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում որպես դատապարտյալ գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և աշխատելով քրեակատարողական հիմնարկին կից հացի գործարանում գիշերային ժամերին քրեակատարողական հիմնարկի տարածքից բացակայելու նպատակով յուրաքանչյուր բացակայության համար իր նկատմամբ հսկողություն իրականացնող, քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետեր Ա. Ա.-ին, Ա .Մ.-ին, Ա. Խ.-ին և Հ. Ա.-ին պարբերաբար տվել է կաշառք:
Կատարվում է նախաքննություն: