Նաթուզա Էվոլո 1924-2009
Հեմոգրաֆիան խարանի հազվագյուտ տեսակ է, որի դեպքում արյունը վերքերից դուրս հորդելով կազմում է խորհրդանշաններ, պատկերներ կամ գրություններ: Հարյուրավոր առիթներով Նաթուզա Էոլոն ունեցել է և՛ խարան, և՛ հեմոգրաֆիա: Նա ծնվել է Իտալիայի Պառավաթիում և ամբողջ կյանքն անցկացրել այնտեղ: Առաջին անգամ խարանները հայտնվեցին Նաթուզայի ձեռքերին և ուսերին, և նա ունեցավ բազում երկնային տեսիլքներ: Երկու տարի անց իր վերքերին կպած վիրակապերի և թաշկինակների վրայի արյունը կազմեց խորհրդանշաններ, ինչպես օրինակ խաչ, սիրտ, տատասկե թագ, մարդկային ֆիգուրներ և բառեր: Այս ամենը լինում էր վկաների ներկայությամբ: Մի անգամ մի երկար աղոթք հայտնվեց: Հեմոգրաֆիան շարունակվեց մինչև նրա մահը:
Սուրբ Մերի Ֆաուստինա Քովալսքա
1905-1938
Լեհական գյուղակում բնակվող ջերմեռանդ ընտանիքի դուստր կրոնապաշտ Մերին մտավ վարշավական կուսանոց 19 տարեկան հասակում: Իր կրոնական ծառայության ընթացքում նա բազում երկնային տեսիլքներ ունեցավ: Ասում են, որ նրա հետ կատարվել են զանազան հրաշքներ, օրինակ` նա միաժամանակ հայտնվել է երկու տարբեր վայրերում: Նա սկսեց տառապել գաղտնի խարանով, այն է` նա Քրիստոսի վերքերի ցավից տառապում էր, բայց դրանք տեսանելի չէին որևէ այլ մարդու:
Կյանքի ընթացքում նրա ընտանիքը և շատ այլոք կարծում էին, որ նա ցնդած է, սակայն նա երբեք չէր կորցնում հավատը: Իր մահվանը նախորդող վերջին մի քանի տարիները նա անցկացրեց աղոթելով և օրագիր գրելով: Նա սրբացվեց եղեղեցու կողմից 2000 թվին:
Մերի-Ջուլի Ջահենի 1850-1941
Բրետոնում ծնված Մերի Ջուլին սկսեց տառապել խարանից 23 տարեկանում: Վերքերը հայտնվում էին մարմնի տարբեր մասերում: Դրանց հետևում էր Մարիամ Աստվածամոր տեսիլքները: Հետազոտությունից հետո բժիշկը և Նանտես արքեպիսկոպոսը բավարարված էին. խարանն իսկական էր: Ժամանակի ընթացքում նա ձեռք բերեց մի այլ խարան` արնահոսող նշան կրծքավանդակին ծաղկի և խաչի տեսքով: Դրան հետևեց մի այլ տեսիլք: Սկզբում վերքերն արնահոսում էին ամեն ուրբաթ, հետագայում` միայն Ավագ Ուրբաթ: Նա հավատում էր, որ հաճախակի հարձակումների էր ենթարկվում սատանայի կողմից: Մերի Ջուլին շատ մարգարեություններ արեց և շարունակեց տեսիլքներ ունենալ մինչև կյանքի վերջը:
Երանելի Ալեքսանդրինա Մարիա դը Կոստա 1904-1955
Պորտուգալիայում ծնված Ալեքսանդրինան մասամբ կաթվածահար դարձավ տասնչորս տարեկանում: Նա ցատկեց ննջարանի լուսամուտից` հնարավոր բռնաբարողներից խույս տալու համար: Տասնինը տարեկանում նա գամվեց մահճակալին և մնաց անկողնային ամբողջ կյանքի ընթացքում: 1938 թ.-ից ամեն ուրբաթ նա ունենում էր տեսիլքներ Քրիստոսից, որոնց ընթացքում նա տառապում էր գաղտնի խարանով և խաչելության տառապանքներով: Սա կրկնվել է ավելի քան 180 անգամ:
Նա նաև հավատում էր, որ սատանան նրան ուղարկում էր տառապալից սեռական տեսիլքներ և որ Աստված կատարում էր նրան արյան փոխներարկում այն խողովակից, որից սեր է հորդում: 1942 թ.-ից մինչև մահ նա ոչինչ չի ընդունել բացի Սուրբ Հաղորդության ջրից: Նա դասվել է սրբերի շարքը 2004-ին:
Մերի Էլեն Լուկաս
1954-մինչ այժմ
Մերի Էլեն Լուկասը ճանապարհորդել է ԱՄՆ-ով` ելույթներ ունենալով եկեղեցիներում և հոգևոր հիմնարկություներում իր հովվի` արքեպիսկոպոս Սքրանթոն Դիոսեսի և իր` Հիսուս Քրիստոսի տեսիլքների ուղղորդմամբ: Շատ բան հայտնի չէ փենսիլվանիացի մոր և կնոջ մասին, ոչ էլ այն հանելուկային խարանների մասին, որոնք արյունահոսում են ամեն Ավագ Ուրբաթ: Նա թույլ չի տալիս իրեն լուսանկարել և հագնում է ձեռնոցներ` իր վերքերը թաքցնելու համար:
Աղբյուրը՝ Ավելի քան փաստեր