Երբևէ մտածե՞լ եք, թե որքան հարուստ կարող են լինել աշխարհի քաղաքական առաջնորդները: Ըստ «The Huffington Post» լրատվականի` ԱՄՆ նախագահ Օբամայի ընդհանուր կարողությունը հասնում է մի քանի միլիոն դոլարի, սակայն նա իր կարողությամբ բավականին զիջում է աշխարհի իր շատ գործընկերներին:
Բոլոր հասանելի տվյալների հիման վրա «HuffPost World»-ը կազմել է այժմ պաշտոնավարող աշխարհի ամենահարուստ քաղաքական առաջնորդների ցանկը: Ցանկում ներգրավված են ինչպես նախագահներ, այնպես էլ թագավորներ, թագուհիներ ու սուլթաններ: Նրանք հիմնականում Կենտրոնական Արևելքից են, և նրանց հարստությունը գալիս է ընտանեկան կապերից, շարժական ներդրումներից ու որոշ դեպքերում էլ` իրենց կողմից կառավարվող կոռումպացված հասարակարգից: Թերևս զարմանալի չէ, որ նրանց կողմից կառավարվող երկրներում մարդիկ շատ ավելի համեստ կյանք են վարում:
Եղիզաբեթ երկրորդ, Անգլիայի թագուհի
2013թ.-ի հոկտեմբերի 29-ը, թագուհին Բրիքսթոնի Էբոնի Քորնվոլի դքսուհի Կամիլիայի հետ ձիարշավարանի ակումբ այցելության ժամանակ:
Կարողությունը` 400 միլիոն դոլար
Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն` 38,000 դոլար
Իլհամ Ալիեվ, Ադրբեջանի նախագահ
2013թ.-ի հոկտեմբերի 25, Ալիևը Մինսկում տեղի ունեցող ԱՊՀ երկրների գագաթնաժողովին:
Կարողությունը` 500 միլիոն դոլար
Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն` 7,000 դոլար
Բաշար Ալ-Ասադ, Սիրիայի նախագահ
2013թ.-ի հոկտեմբերի 7, Բաշար Ալ-Ասադը գերմանական «Der Spiegel» ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ, Դամասկոս:
Կարողությունը` 550 միլիոն դոլար
Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն` 3,000 դոլար
Սոնիա Գանդի, Հնդկաստանի ազգային կոնգրեսի նախագահ
2012թ.-ի սեպտեմբերի 25-ին իր ելույթին է պատրաստվում Կոնգրեսական կուսակցության նախկին նախագահ ու ազատության համար մարտնչող Մոտիլալ Նեհրուի 150-ամյակի արարողության ժամանակ:
Կարողությունը` 2 միլիարդ դոլար
Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն` 1,500 դոլար
Սեբաստիան Պիներա, Չիլիի նախագահ
2013թ.-ի սեպտեմբերի 19-ին Չիլիի նախագահը երկրի անկախության 23-րդ տարելիցին նվիրված զորահանդեսին:
Կարողությունը` 2.5 միլիարդ դոլար
Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն` 15,000 դոլար
Վլադիմիր Պուտին, Ռուսաստանի նախագահ
2013թ.-ի հոկտեմբեր 23-ին Կրեմլում անցկացված դիվանագիտական լիազորությունների հանձնման արարողության ժամանակ:
Կարողությունը` 40 միլիարդ դոլար
Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն` 14,000 դոլար
Մսվաթի Երրորդ, Սվազիլենդի թագավոր
2011թ.-ի օգոստոսի 17-ին Սվազիլենդի թագավորը Հարավային Աֆրիկայի Զարգացման համայնքի 31-րդ գագաթնաժողովի ժամանակ:
Կարողությունը` 100 միլիոն դոլար
Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն` 3,000 դոլար
Քաբուս բին Սաիդ, Օմանի սուլթան
2010թ.-ի դեկտեմբերի 1, սուլթանը իր պաշտոնավարման 40-րդ տարեդարձի արարողությանը Մուսկատում:
Կարողությունը` 700 միլիոն դոլար
Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն` 23,000 դոլար
Աղբյուրը՝ Հետաքրքրասերների բլոգ