Haqqin կայքը գրում է, որ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում, զինծառայողներից մեկը հաստիքային ինքնաձիգից ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել։
1994-ին ծնված Նազիմ Համլետ օղլու Զահիրովին տեղափոխել են հոսպիտալ։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։ Միջադեպի պատճառները պարզ չեն։
Կատարվածը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը չի մեկնաբանում։
Դ.Սոֆիյան