«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ Ամանորի սեղանը զարդարում է կոկորդիլոսը, դա արդեն խոսում է հայ մարդու թիթիզության մասին։

Նման կարծիք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։ Կան մարդիկ, որոնց համար 380 հազար դրամը ոչինչ չարժե։ Դա, իհարկե, անսովոր է մեզ համար։ Բայց որոշ երկրներում կոկորդիլոսի միսը դելիկատես է համարվում։ Իսկ մեր հայրենակիցների մոտ արդեն ձեւական է, ինքնահաստատվելու, ինքնագնահատականը բարձրացնելու միջոց, թե տեսե՜ք, մեր սեղանին ինչ կա։ Թիթիզություն»,- լրացրեց հոգեբանը։ Հիշեցնենք, որ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում վաճառվում է ապխտած կոկորդիլոս, որի արժեքը 380 հազար դրամ է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում