Չեմպիոնների Լիգայի վիճակահանության արդյունքում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» պետք է փլեյ օֆֆ փուլում հանդիպի Դորտմունդի Բորուսիային: Այդ պատճառով Спорт Экспресс-ը փորձել է բացահայտել, թե ինչ է իրենից ներկայացնում գերմանական Բունդեսլիգայի առաջատարներից մեկը և առաջինը անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
-Ի՞նչ կարող եք ասել երկրպագուների մասին:
- Շատ լավ երկրպագուներ են: Ես երբեք չեմ տեսել նրանց նման երկրպագուների: Երբ ես խաղում էի Դոնեցկում, ես տպավորված էի ակումբին տրամադրվող երկրպագուների օժանդակությամբ: Մեր խաղի համար երկրպագումը, անկեղծ ապրումները և երկրապագուների ուրախանալը ակումբի համար իսկապես տպավորում էր:
-Ձեր լավագույն խաղը:
Ես շատ լավ եմ այն հիշում այն: Դա իմ առաջին խաղն էր Հայաստանի հավաքականի կազմում: Ես երբեք չեմ մոռանա այդ խաղը:
-Եթե ոչ ֆուտբոլ, ապա ի՞նչ:
- Ես միշտ երազել եմ դառնալ ֆուտբոլիստ: Ես միշտ ձգտում էի խաղալ և դա միակ բանն էր, որ ես ցանկանում էի կյանքից:
-Ձեր սիրած երգը:
- Երաժշտությունը իմ կյանքում շատ մեծ դեր է խաղում: Այն օգնում է ինձ ամեն հարցում: Երաժշտությամբ ես ավելի լավ եմ կենտրոնանում: Ես չեմ բաժանվում երաժշտությունից անգամ հանգստի ժամանակ, ես չեմ կարող իմ կյանքը պատկերացնել առանց երաժշտության: Իմ ամենասիրած երգը «You will never walk alone»: