Անցնող տարվա Խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, ցույց տվեցին, որ իշխանությունը նեփակվում է Հանրապետական կուսակցության ձեռքերում, ինչն ակնհայտ էր նաև այս տարի: Այս համոզմանն է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, ով կարծում է նաև, որ ուշագրավ է ոչ թե իշխանության դիրքորոշումն ու կազմը, այլ այն, թե ինչ է ցուցաբերում ընդդիմությունը Հայաստանում:

«Ընդդիմությունը, հրաժարվելով ընտրական կազմի մեջ մասնակցելուց, բացում է զարգացումներ այն ուժերի համար, որոնք պետք է քաղաքական բեմից դուրս գան և ընդդիմադիր բողոքային զանգվածին ներգրավվում է մեկ քաղաքական ուժի ներքո, որն իրականության մեջ չուներ այդպիսի վարկանիշ: Այսինքն` տեսանք, որ հիմնական ընդդիմադիր ուժերը հանդես չեն գալիս կոմպանիայի ժամանակ, որն ավելի շատ կրում էր անձնային բնույթ, մյուս կողմից, օբյեկտիվորեն ունենալով հասարակության մեջ ընդդիմադիր զանգված, ունենալով վերջինիս ձայները, չի կարողանում օգտագործել ընտրական կապիտալը հաջորդ ընտրությունների ժամանակ, և իրականությունը վերադառնում է ներքին քաղաքականության նորմալությանը»,- իր խոսքում նշեց Մարգարովը` հավելելով, որ հասարակության արձագանքի մեծ մասը գնում է դեպի արտագաղթ, մյուս մասն էլ ստանում է անսպասելի դրսևորումներ` բողոքի ակցիաների ձևով:
Քաղաքագետը համոզված է, որ չկա քաղաքական ուժ ընդդիմադիր դաշտում, որն ի վիճակի կլիներ այդ բողոքող զանգվածին հավաքելու իր շուրջը: Նրա խոսքերով, իշխանության համար ստեղծվում է իրավիճակ, որով կարողանում են իրենց շահերից բխող որոշումներ ընդունել:
Քաղաքագետի մոտ հարց է առաջանում` արդյոք իշխանության քայլերը կկարողանան տնտեսական հարցերը լուծող ծրագրերի միջոցով մարել հասարակությունում առկա բողոքի ալիքը: Նրա գնահատմամբ` դա պետք է լինի հետևողական քաղաքականության շնորհիվ:

«Քաղաքացիական հասարակությունը փորձում է զարգանալ, կարելի է ենթադրել, որ ամառը պետք է լիներ ամենահանգիստը, սակայն տեսնում ենք բավականին թեժ իրավիճակ` կապված քաղաքացիական շարժման ակտիվացման հետ: Սրանից ամենաուշագրավն այն է, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում սրանից դասեր քաղել կամ փորձի օգտագործել սա սեփական վարկանիշը բարձրացնելու համար: Սա ցույց է տալիս մի բան, որ ընդդիմադիր դաշտն ու քաքաքացիական շարժումները չունեն ընդհանրություններ և չեն կարողնում գործել համատեղ»,- համոզմունք հայտնեց Մարգարովը:

Քաղաքագետի գնահատմամբ` անցնող տարին առանց մեծ ցնցումների տարի էր: