Ուրուգվայցի մարզիչ Գրիգորիո Պերեսը համաձայնվել է գլխավորել Հայաստանի հավաքականը, սակայն մեկ պայման է դրել: Պերեսը նաև պետք է ղեկավարի Հայաստանի երիտասարդական հավաքականը: Այս մասին հայտնում է Советский Спорт-ը:
Եթե 65 ամյա Պերեսը դառնա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ` նրա օգնականներ են դառնալու Խոսե Էնրիկե դե լոս Սանտոսը և Դանիել Կուրբելոն:
Պերեսը գլխավորել է ուրուգվայական, արգենտինական և պարագվայական թիմեր, իսկ 1996 թվականին գլխավորել է իտալական «Կալիարի» ակումբը: 1993 թվականից 1997 թվականը «Պենիարոլը» Պերեսի գլխավորությամբ չորս անգամ դարձել է Ուրուգվայի չեմպիոն: 2010 թվականին Պերեսը պարագվայական «Լիբերտադը» դարձրել էր երկրի առաջնության աշնանային հատվածի չեմպիոն: