Այսօր «ժառանգություն» կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանն  այցելեց  Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք: Րաֆֆի Հովհաննիսյանը չարենցավանցիներին ասաց, որ հավատաց իրենց և դրա համար էլ չարենցավանցիները հաղթեցին։

«Դուք Չարենցավանի, Կոտայի մարզի, Հայաստանի Հանրապետության պատմությունը փոխեցիք: Շնորհակալություն, որ դուք հավատացիք ձեր ուժերին: Ես ձեզ հետ միասին պարտավոր ենք անել այն,   ինչ­որ  մենք պայմանավորվեցինք այս հրապարակում»,­Չարենցավանում հայտարարեց «ժառանգություն»  կուսակցության առաջնորդը։

Հովհաննիսյանը ինչպես բոլոր  համայնքներում որտեղ եղավ այս օրերին, այնպես էլ այստեղ ասաց, որ ովքեր խախտեն օրենքները պատասխան են տալու ժողովրդի և Սահմանադրության առջև ու հավաքվածներին հորդորեց, որ պարտավոր են իրենց հաղթանակը տանել առանց զիջումների:  

«Այդ պայքարը կարող  է  տևել մի օր,  մի շաբաթ,  մի ամիս, բայց պատրաս ենք այդ պայքարին»,­ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը Չարենցավանից շարժվեց Բյուրեղավան, որից հետո  կգնա Նոր Հաճն և Աբովյան, իսկ երեկոյան 17.00­ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում: