Ինչպես հայտնի է դարձել «Спорт Экспресс»-ին Սպարտակին մոտ կանգնած աղբյուրներից, կարմիր-սպիտակները Ռուսաստանի առաջնության վերսկսումից առաջ հավաք կանցկացնեն Հայաստանում: Վալերի Կարպինի ակումբը մարտի սկզբին կհաստատվի Երևանում գտնվող Հայաստանի հավաքականի տեխնիկական կենտրոնում, որը համարվում է լավագույներից մեկը Արևելյան Եվրոպայում, իսկ դրանից հետո կթռնի Գրոզնի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի «Տերեկի» հետ խաղին մասնակցելու համար:

«Սպարտակը» իր ամառային հավաքներից մեկը անց է կացնելու նաև Երևանում: Դրա համար կկազմակերպվի հատուկ մրցաշար: Այս տեղեկատվությունը հաստատել է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նրա խոսքերով` այսպիսի առաջարկություն կատարել է կարմիր-սպիտակների տնօրենների խորհուրդի անդամ Ջևան Չելոյանցը: Դեռևս հայտնի է մրցաշարի երկու անդամ «Սպարտակ» և «Արարատ»: