Լոնդոնի Apollo թատրոնում հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած ներկայացումը ընդհատվել է հանդիսատեսի սրահում կառույցի փլուզման պատճառով, տուժել է 88 մարդ, որից 7-ը հոսպիտալացվել է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վերջին տվյալներով հանդիսատեսների վրա փլվել են առաստաղի գաջի ծեփերը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել է, որ իրազեկված է պատահածի մասին և շնորհակալություն է հայտնել արտակարգ ծառայություններին օպերատիվ աշխատանքի համար:

Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամով 20,15 «Շան գիշերային առեղծվածային սպանություն» ներկայացման սկզբից 40 րոպե անց: Սրահում եղել է 700 հանդիսատես: Ականատեսների խոսքերով փլվելուց հետո ուժեղ ձայն, որից հետո սկսվել է հանդիսատեսների վրա փլվել գաջի ծեփեր: