Ռուս միլիոնատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է Նոր Տարին դիմավորել Ադելի երգերի ուղեկցությամբ:
Այս մասին հայտնում է ТСН.Особливе-ն:
Միլիոնատերը իր անունով երեկույթ է կազմակերպում Կարիբյան ծովի վրա: Աբրամովիչի ընկերուհին` Դաիա ժուկովան, երգչուհու վառ երկրպագուներից մեկն է, այդ պատճառով նրան այդ ելույթի համար մեծ թվով փող են առաջարկել:
Ադելի ծանոթները գումարի չափը չեն նշում: Նշվում է միայն, որ Գրեմմի տերը դեռևս երկմտում է:
Բանը այն է, որ Ադելը երկրպագում է Լոնդոնի ֆուտբոլային «Տոտենհեմ» ակումբը, իսկ այն Աբրամովիչին պատկանող «Չելսիի» վաղեմի հակառակորդն է: