ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ այցերի մասին, որում մասնավորապես նշված է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, Ժակ Ֆորը Ֆրանսիայից և Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ-ից) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դեկտեմբերի 15-19-ը մեկնել են տարածաշրջան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:
Համանախագահները դեկտեմբերի 15-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ դեկտեմբերի 16-ին Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նրանք մեկնել են Լեռնային Ղարաբաղ դեկտեմբերի 17-ին հանդիպելու դե ֆակտո իշխանությունների հետ:
Նախագահները և համանախագահները քննարկել են նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցած գագաթնաժողովի հանդիպումը և դրան հաջորդած դեկտեմբերի 4-5-ը ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները: Նրանք հայտնել են իրենց հաստատակամությունը շարունակելու բանակցությունները 2014 թվականի հունվարին:
Համանախագահները նշել են, որ սահմանին տեղի ունեցած վերջին բռնությունները վնասում են խաղաղության հեռանկարներին: Նրանք կոչ են արել կողմերին խուսափել հետագա գործողություններից, որոնք կարող են բարձրացնել լարվածությունը և աշխատել պահպանել բանակցությունների առաջընթացին նպաստող մթնոլորտը:
Համանախագահները մեկնելու են Շվեյցարիա հունվարից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող պետության հետ խորհրդակցելու համար, որին հետևելու է երկու պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը հաջորդ գագաթնաժողովին նախապատրաստելու համար»: